ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Արմատական փոփոխություններ միջազգային հարաբերություններում

Արմատական փոփոխություններ միջազգային հարաբերություններում
20.07.2024 | 07:11

Աստիճանաբար վերադառնալու ենք նախավերսալյան աշխարհակարգին, որը ենթադրում է արմատական փոփոխություններ միջազգային հարաբերություններում: ԱՄՆ-ը՝ որպես առանձին դերակատար, ԵՄ երկրները՝ որպես առանձին դերակատարներ, ընդ որում, շատ ավելի հավանական է, որ ԵՄ հիմնական քարշակող երկրները` Ֆրանսիան և Գերմանիան, դառնան առանձին դերակատարներ՝ իրենց շուրջ հավաքելով ԵՄ անդամ մյուս երկրներին: Մեծ Բրիտանիան՝ որպես առանձին դերակատար` մտնելով մայրցամաքային Եվրոպա կամ հանդես գալով ԱՄՆ-ի հետ մեկ ճակատով։

Սա, իհարկե, երկարատև գործընթաց պահանջող սցենար է, և եթե ԵՄ առանձին անվտանգային միավոր դառնալու նպատակը հնարավորինս շուտ և արդյունավետ իրականություն չդառնա, իսկ ընդհանուր անվտանգային միավորին Մեծ Բրիտանիան մասնակից չդառնա, ապա վերը նշված սցենարն ավելի հավանական կդառնա։

Իսկ այդ սցենարի դեպքում ԵՄ-ից ստեղծված նոր եվրոպական դերակատարները ստիպված կլինեն Ռուսաստանի հետ ունենալ նախավերսալյան հարաբերություններ` թե՛ վատ, և թե՛ լավ իմաստներով։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1182

Մեկնաբանություններ